Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հեռուստաբժշկությունը Հայաստանում

Հեռուստաբժշկությունը Հայաստանում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման գործում ԱՊՀ երկրների համագործակցության վերաբերյալ համաձայնագրին:

 

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում հավանություն է տվել «Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և հետագայում դրանց զարգացման և օգտագործման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Ինչպես նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, համաձայնագրի շրջանակներում առողջապահության ոլորտում կներդրվեն բարձր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան անցկացնել հեռուստախորհրդատվություններ, բժշկական տեսակոնֆերանսներ, հեռուստակոնսիլիումներ, ինչպես նաև դիագնոստիկ և բժշկական միջամտություններ հեռակառավարման միջոցով։

 

Նա նշեց նաև, որ հնարավոր կլինի բժշկական օգնություն ցուցաբերել այնպիսի մարզերում բնակվող հիվանդների, որտեղ չկան համապատասխան բժշկական ենթակառուցվածքներ կամ որտեղ բժշկական ծառայությունները պատշաճ մակարդակով չեն ցուցաբերվում։

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ